Page 2 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 2
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼԻՆ
Մենք Չիկագո Թայթլում ուրախ ենք, որ կարող եք տրամադրել այս օգտակար ուղեցույցն՝ էսքրոու եւ տիտղոսային իրավունքի հաստատման գործընթացը հասկանալու համար՝ Կալիֆոռնիայում տուն գնելիս եւ վաճառելիս:
Տիտղոսային իրավունքի ոլորտում ավելի քանի 170 տարվա պատմությամբ Չիկագո Թայթլն առաջարկում է ձեզ ֆինանսական հզորություն, փորձ եւ հմտություն՝
ձեր գործարքները վստահությամբ եւ հանգստությամբ կնքելու համար:
Սույն ուղեցույցը պատրաստվել է ձեզ
տալու տան գնման, վաճառքի կամ վերաֆինանսավորման ընթացքի ընդհանուր գործընթացի պատկերացում եւ բացատրելու այն դերը, որ մենք կկատարենք, որպեսզի օգնենք ձեզ կնքելու ձեր գործարքը։
Հուսով ենք, որ այս տեղեկությունն օգտակար կլինի ձեզ համար՝ ձեր գործարքին սահուն ու դրական ընթացք հաղորդելու համար։
Հրաժարում. Սույն ուղեցույցը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով եւ սույնում ընդգրկված որեւէ հարցի վերաբերյալ իրավաբանական խորհուրդ չի հանդիսանում, ուստի դուք չպետք է սույնում պարունակվող ցանկացած տեղեկության հիման վրա որեւէ գործողություն ձեռնարկեք կամ զերծ մնաք ձեռնարկելուց: Եթե սույնում պարունակվող որեւէ տեղեկության կամ ձեր կոնկրետ գործարքի վերաբերյալ հարցեր ունեք, խրախուսելի է, որ ձեռք բերեք իրավաբանական կամ համապատասխան մասնագիտական խորհուրդ: