Page 4 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 4

                ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐԺԵՔԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ», 10 ՊԱՏՃԱՌ ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ինչո՞ւ է տիտղոսային իրավունքի ապահովագրությունը կարեւոր եւ շահավետ
Արժեքի առաջարկը դա ապրանքի կամ ծառայության եզակի արժեքն է հաճախորդի համար: Այն նկարագրում է օգուտները, որ արտադրանքը տալիս է: Պատասխանում է հարցին՝ ինչո՞ւ է այն շահավետ։
   1 Ապահովագրությունը պաշտպանում է սեփակատերերի եւ վարկատուների շահերը երրորդ կողմերի կամ գրավառուների կողմից ներկայացվող՝ տիտղոսային իրավունքից բխող հայցային պահանջներից։ Այն ապահովագրում է ներդրման տիտղոսային իրավունքը՝ սեփականատիրոջ համար հանդիսանալով պոտենցիալ ֆինանսական ակտիվ։
6 Չիկագո Թայթլն իրականացնում է առկա գրառումների որոնում՝ ապահովագրական վկայագիր տալուց առաջ հնարավոր թերությունները հայտնաբերելու համար:
Մենք իրականացնում ենք ինտենսիվ եւ հսկայածավալ աշխատանքներ՝ հայցային պահանջները նվազագույնի հասցնելու համար: Որքան լավ ենք դրանք իրականացնում, այնքան ցածր է հայցային պահանջների թիվը, եւ ավելի անվտանգ է պաշտպանության ձեր մակարդակը:
7 Տիտղոսային իրավունքը հաստատող փաստաթղթեր ուսումնասիրելը չափազանց աշխատատար է, քանի
որ հանրային գրառումներից միայն մի փոքր տոկոսն է համակարգչայնացված: Ոլորտի կազմակերպությունները նշանակալից ժամանակ են ներդնում եւ ծախսեր անում, որպեսզի հավաքեն եւ գնահատենի տիտղոսային իրավունքը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ գրառումները: Արդյունքում ոլորտի հայցային պահանջների թիվը քիչ է՝ ապահովագրության մյուս ուղղությունների հետ համեմետած:
8
9
10
 2 3
4
5
Չիկագո Թայթլում մենք մատուցում ենք տիտղոսային իրավունքի ապահովագրման ծառայություններ եւ զբաղվում էսքրոուով եւ գործարքն ավարտին հասցնելով:
Տիտղոսային իրավունքին առնչվող խնդիրները հայտնաբերվում են բնակելի անշարժ գույքի մի շարք գործարքներում: Կոնկրետ «թերությունները» պետք է շտկվեն նախքան գործարքը։ Հիմնական թերությունները ներառում են տիտղոսային իրավունքի նկատմամբ շահերի բացակայությունը եւ անունների, հասցեների կամ իրավական նկարագրությունների սխալ գրանցումները։
    Տան սեփականատիրոջ տիտղոսային իրավունքի ապահովագրության վկայագիրը պաշտպանում է տիրոջն այնքան ժամանակ, քանի դեռ նա գույքի նկատմամբ շահ ունի, իսկ ապահովագինը վճարվում է միայն մեկ անգամ՝ գործարքը կնքելիս։
Չիկագո Թայթլի՝ ապահովագրական փոխհատուցումների վճարումների տպավորիչ պահուստը ձեզ տալիս է անհերքելի անվտանգություն եւ հանգստություն, քանի
որ գիտեք, որ ձեր վկայագիրը տիտղոսային իրավունքի ապահովագրության ոլորտում առաջատարի կողմից է պաշտպանվում:
 Տիտղոսային իրավունքի ապահովագրությունը տարբերվում է ապահովագրության մյուս ձեւերից, քանի որ այն ապահովագրում է այն դեպքերից, որոնք վկայագրի թողարկումից առաջ են տեղի ունեցել՝ ի հակադրություն առողջության, գույքի կամ կյանքի ապահովագրության, որոնք ապահովագրում են ապագայում տեղի ունեցող դեպքերը։
Սեփականության իրավունքը դոլար առ դոլար ապահովագրելը լավագույն ներդրումն է, որ կարող եք անել, որպեսզի պաշտպանեք ձեր ունեցած ամենից արժեքավոր ակտիվներից մեկի՝ ձեր տան նկատմամբ ունեցած ձեր շահը:
  Լավագույն արժեքը ստանալու համար ընտրեք Չիկագո Թայթլը ձեր տիտղոսային իրավունքի եւ էսքրոուի բոլոր կարիքների համար: Գրեք մեզ ձեր հաջորդ գործարքի մասին եւ կտեսնեք, թե ինչու է մեր ծառայությունն այդքան շահավետ։
 Խորհուրդ
Տիտղոսային իրավունքի ապահովագրությունն ապահովագրում է անշարժ գույքի ներդրման տիտղոսային իրավունքը՝ սեփականատիրոջ համար հանդիսանալով պոտենցիալ ֆինանսական ակտիվ։ Այդ իսկ պատճառով տիտղոսային իրավունքի ապահովագրությունը մեծ դեր ունի մեր ազգի անշարժ գույքի շուկայի եւ տնտեսության նկատմամբ վստահության կառուցման գործում:
   4










































































   2   3   4   5   6