Page 6 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 6
Ի՞ՆՉ Է ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է տիտղոսային իրավունքի ապահովագրությունը:
Տան գնումը հաճախ միակ ամենամեծ ներդրումն է, որ մարդիկ կատարում են կյանքում, ուստի նման ներդրման ամբողջական պաշտպանության կարեւորությունը չի կարող հաշվի չառնվել: Տիտղոսային իրավունքի ապահովագրությունը նոր տիրոջը պաշտպանում է գույքի նկատմամբ տիտղոսային իրավունքի հետագա հայցային պահանջներից։ Սա գույքի նկատմամբ սեփականության իրավունքները պաշտպանելու ամենից արդյունավետ, ամենից ընդունված եւ ամենից էժան ճանապարհն է:
Քանի որ հողը ծառայում է սերնդեսերունդ, շատ մարդիկ կարող են կոնկրետ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերել եւ հայցային պահանջներ ունենալ: Ներկա սեփականատիրոջ իրավունքները, որոնք հաճախ ներառում են ընտանիքը եւ ժառանգները, կարող են անհայտ լինել: Կարող են այլ կողմեր լինել (օրինակ՝ պետական մարմիններ, կենցաղային սպասարկման հիմնարկներ, պարտատերեր կամ մասնավոր կապալառուներ), որոնք նույնպես ունեն «իրավունքներ» գույքի նկատմամբ: Այս շահերը կարող են ազդել ցանկացած սեփականատիրոջ տիտղոսային իրավունքի վրա:
Ինչո՞ւ է Ձեզ անհրաժեշտ տիտղոսային իրավունքի ապահովագրության վկայագիր:
Եթե սեփականության իրավունքն ապահովագրող ընկերություններն աշխատում են վերացնել ռիսկերը եւ կանխել կորուստները, որոնք պատճառվում են գործարքը կատարելուց առաջ սեփականության իրավունքում առկա թերություններից, ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ տիտղոսային իրավունքի ապահովագրության վկայագիր: Գույքի նկատմամբ տիտղոսային իրավունքը կարող է լրջորեն վտանգվել
կամ ամբողջովին վերանալ այն վտանգների պատճառով, որոնք համարվում են թաքնված ռիսկեր, օրինակ՝ հարցեր, իրավունքներ կամ հայցային պահանջներ, որոնք չեն ցուցադրվում հանրային գրառումներում եւ, ուստի, այդ հանրային գրառումների որոնմամբ եւ քննությամբ չեն բացահայտվում: Կողմերի կեղծարարության, անգործունակության, խարդախ անձնավորման եւ գրառումներում անհայտ սխալների նման հարցերը «թաքնված ռիսկերի» օրինակներ են, որոնք կարող են գույքի գնումից հետո հայցային պահանջի հիմք հանդիսանալ:
Տիտղոսային իրավունքի ապահովագրությունը միայն տան սեփականատիրոջ համար չէ: Ստորաբաժանումները դրա կարիքն ունեն, երբ պլանավորում են տների նոր շարք կամ առեւտրային կենտրոն: Իրավաբաններն այն օգտագործում են այն հաճախորդների համար, ովքեր ներդրումներ են կատարում առեւտրի կենտրոններում, հյուրանոցներում, գրասենյակային շենքերում եւ բազմաթիվ այլ նախագծերում: Կառուցողները դրա կարիքն ունեն, որպեսզի ձեռք բերեն շինարարական վարկեր իրենց վարկատուից: Յուրաքանչյուր ոք ցանկանում է հանգիստ լինել, երբ ներդրում է իր տքնաջան աշխատանքով վաստակած գումարը: Տիտղոսային իրավունքն ապահովագրող ընկերությունը կօգնի պաշտպանել այդ կարեւոր ներդրումներն՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց, իր հեղինակությանը եւ ֆինանսական հզորությանը համահունչ:
6