Page 8 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 8
Ի՞ՆՉ Է ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: (շարունակություն) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ տեսակի ապահովագրական վկայագրեր կան:
Թերությունների եւ այլ հայցային պահանջների պաշտպանությունն ապահովվում է տիտղոսային իրավունքի ապահովագրման վկայագրով, որը տրվում է այն բանից հետո , երբ ձեր գործարքն ավարտվել է: Վկայագրերի երկու տեսակ է սահմանված կարգով տրվում այս պահին՝ «սեփականատիրոջ վկայագիր», որն ապահովագրում է տան գնորդին գույքի համար վճարված ամբողջական գումարի համար, եւ «վարկատուի վկայագիր», որն ապահովագրում է վարկատու հաստատությանը վարկի ամբողջ ընթացքում: Միասին գնելիս երկու վկայագրերի համակցված արժեքում էական զեղչ է արվում: Ի տարբերություն ապահովագրության մյուս տեսակների՝ տիտղոսային իրավունքի ապահովագրման վկայագիրը վկայագրի համար սահմանում է մատչելի ապահովագին՝ ձեզ կամ ձեր ժառանգներին պաշտպանելու համար այնքան ժամանակ, քանի դեռ գույքը ձեր սեփականությունն է: Չկան նոր ապահովագներ կամ ժամկետի սահմանափակումներ։
Ինչո՞վ է տիտղոսային իրավունքի ապահովագրությունը տարբերվում
ապահովագրության մյուս տեսակներից:
Դժբախտ պատահարների ապահովագրության մյուս տեսակների դեպքում՝ օրինակ՝ ավտոմեքենայի, տան, առողջության եւ կյանքի, անձը մտածում է ապահովագրության մասին ապագա կորստի տեսակետից՝ ապագայում տեղի ունեցող որոշակի իրադարձության պատճառով: Օրինակ՝ կողմը ձեռք է բերում ավտոմեքենայի ապահովագրություն, որպեսզի վճարի ապագայում սպասվող կորստի համար, որը պայմանավորված է մեքենայի՝ ապագայում տեղի ունեցող «թեթեւակի բախմամբ» կամ գողությամբ: Տիտղոսային իրավունքի ապահովագրությունն ապահովագրության եզակի ձեւ է, որն ընդգրկում է ապահովագրական փոխհատուցման ապագա հայցային պահանջների կամ կորուստների համար՝ տիտղոսային իրավունքի թերությունների պատճառով, որոնք առաջանում են՝ անցյալի որոշակի իրադարձությամբ պայմանավորված (այն է՝ գույքի ձեռքբերումից առաջ տեղի ունեցած իրադարձությամբ):
Մյուս տարբերությունն այն է, որ ապահովագրության մյուս տեսակներից շատերը ապահովագրության պահպանման համար շարունակ վճարներ (ապահովագներ) են գանձում: Տիտղոսային իրավունքի ապահովագրության դեպքում սկզբնական ապահովագինը
միակ ծախսն է այնքան ժամանակ, քանի դեռ գույքը պատկանում է սեփականատիրոջը կամ ժառանգներին։ Սեփականատիրոջ տիտղոսային իրավունքի ապահովագրության վկայագիրն ուժի մեջ պահելու համար ամենամյա վճարումներ չկան: Մինչդեռ որոշ մարդիկ չեն ընդունում եւս մեկ «գործարքի կնքման վճարը», տիտղոսային իրավունքի ապահովագրությունն իսկապես ողջամիտ քայլ է, հաշվի առնելով այն, որ վկայագիրը կարող է ծառայել ամբողջ կյանքի ընթացքում:
Ինչպե՞ս է տիտղոսային իրավունքի վկայագիրը պաշտպանում հայցային պահանջներից։
Եթե սեփականատիրոջ կամ վարկատուի դեմ փոխհատուցման վճարման պահանջ է ներկայացվում, տիտղոսային իրավունքն ապահովագրող ընկերությունը պաշտպանում է ապահովագրված անձին՝
• Ապահովելով իրավաբանով, ով պաշտպանում է սեփականատիրոջը/վարկատուին՝ առանց գումարի գանձման, եթե գործ է հարուցվել, որով վիճելի է համարվում գույքի նկատմամբ տիտղոսային իրավունքն՝ այն հարցի հիման վրա, որն ապահովագրված է վկայագրով, եւ փոխհատուցելով սեփականատիրոջը/վարկատուին այն կորուստների համար, որոնք ապահովագրվում են վկայագրով, եթե սեփականատերը/վարկատուն պարտվում է այդ գործով:
Յուրաքանչյուր վկայագիր «փոխհատուցման» պայմանագիր է: Վկայագիրը ներառում է սեփականության իրավունքի իրավական պաշտպանության ծախսերը եւ վճարները ցանկացած թերության համար, որն ապահովագրված է վկայագրի պայմաններով, եւ փոխհատուցում է կոնկրետ կորուստների համար՝ ըստ վկայագրում նշված սահմանաչափերի։
8