Page 7 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 7

                Ի՞ՆՉ Է ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: (շարունակություն) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
  Ինչո՞ւ է վարկատուին անհրաժեշտ իմ գույքի վկայագիրը:
Վարկատուի համար տիտղոսային իրավունքի վկայագիրը երաշխավորում է, որ նա ունի պարտապանի գույքի վրա կալանք դնելու վավեր եւ կիրառելի իրավունք (լիազորագիր կամ հիփոթեք), որը երաշխավորված է գույքով, վկայագրում նշված անձանցից բացի ոչ ոք նախկինում չի ունեցել հայցային պահանջ (կամ վարկ եւ այլն), իսկ գույքը գրավադրող կողմը տիրապետում է վարկի համար երաշխիք հանդիսացող գույքը։ Այս պաշտպանությունն ուժը պահպանում է, քանի դեռ վարկը մնում է առանց վճարման կամ վարկատուն գրավից ազատում է:
Վարկատուի սեփականության իրավունքի վկայագրի առկայությունը քաջալերում է վարկատուներին, օրինակ՝ բանկերին, խնայողական եւ վարկային ասոցիացիաներին, առեւտրային բանկին, կյանքն ապահովագրող ընկերություններին եւ այլոց, որպեսզի պարտքով գումար տան: Քանի որ նրանք այլ մարդկանց փողն են պարտքով տալիս (խնայողություններ կամ վկայագրի տիրոջ դրամական միջոցներ), պետք է մտահոգված լինեն պարտքով տրված գումարի փոխհատուցման ճանապարհներով, եթե վարկառուն չի կատարում վճարումները: Տիտղոսային իրավունքն ապահովագրող ընկերությունը երաշխավորում է, որ որպես գրավ ծառայող գույքի նկատմամբ տիտղոսային իրավունքը պահպանվում է բռնագանձման դեպքում, իսկ վկայագիրը պաշտպանվում է սեփականության իրավունքն ապահովագրող ընկերության սկզբունքայնության եւ վճարունակության հաշվին: Անշուշտ, սրանից օգուտ է քաղում յուրաքանչյուրը՝ մեկ ընտանիքի տան սեփականատիրոջից մինչեւ բարձրահարկ շենքի սեփականատերը:
Ի՞նչ է տիտղոսային իրավունքի որոնումը:
Տիտղոսային իրավունքի ապահովագրման վկայագիր թողարկելուց առաջ սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությունը պետք է վերանայի վաճառվող կամ ֆիանսավորվող գույքին վերաբերող բազմաթիվ հանրային գրառումներ: Տիտղոսային իրավունքի այս որոնման նպատակն է հայտնաբերել եւ նվազագույնի հասցնել ռիսկերը՝ սեփականատիրոջ համար ընդունելի տիտղոսային իրավունքի վկայագրի թողարկման համար, նախքան սեփականատերը կընդունի սեփականության իրավունքը, կամ վարկատուն պարտքով գումար կտրամադրի։
Մեր հետազոտությունն օգնում է մեզ որոշել՝ արդյոք կա որեւէ իրավունք կամ հայցային պահանջ, որը կարող է ունենալ իր ներգործությունը տիտղոսային իրավունքի վրա, օրինակ՝ չվճարված հարկերը, չբավարարված գրավները, վճիռները, հարկային գրավները՝ ներկա կամ նախորդ սեփականատերերի դեմ, սերվիտուտները, սահմանափակումները եւ դատական հայցերը: Այս արձանագրված թերությունները, գրավները եւ ծանրաբեռնումները նշվում են գործող կողմերին ներկայացվող «նախնական զեկույցում»: Նշվելուն պես այս խնդիրները կարող են ընդունվել, լուծվել կամ մարվել գործարքի կնքումից առաջ: Դեռ ավելին, դուք պաշտպանված եք տիտղոսային իրավունքի ցանկացած արձանագրված թերությունից, գրավից կամ ծանրաբեռնումներից, որոնց մասին դուք տեղյակ չեք, եւ որոնք ընդգրկված են գործարքի համար թողարկված կոնկրետ վկայագրով փոխհատուցվողների շրջանակում:
     7



























































































   5   6   7   8   9