Page 9 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 9

                ԻՆՉՈ՞Ւ Է ՁԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հույս ունենք, որ դուք երբեք տիտղոսային իրավունքի նկատմամբ հայցային
պահանջ չեք ունենա։
Տան սեփականության հետ առաջանում է անցյալի, ինչպես նաեւ ապագայի համար գույքը պաշտպանելու կարիքը: Յուրաքանչյուր հաջորդ սեփականատեր իր հետ բերում է գույքի տիտղոսային իրավունքի նկատմամբ մարտահրավերների հավանականությունը: Ապահովագրությունը պաշտպանում է վկայագրի տիրոջը անշարժ գույքի օրինական սեփականությունը վիճելի համարելուց, որը ծագում է նախորդ սեփականությունների հանգամանքներից:
Սեփականության իրավունքի հայցային պահանջի օրինակներ
 • Երբ հրդեհը ոչնչացնում է միայն տունը եւ բարեկարգումները, իսկ հողը մնում է: Թերի տիտղոսային իրավունքը վիճելի
է դարձնում ձեր իրավունքը տան տակ գտնվող հողի նկատմամբ: Տիտղոսային իրավունքը պաշտպանում է ձեզ (ինչպես որ նշված է վկայագրում) տան տակ գտնվող հողի նկատմամաբ սեփականության իրավունքի կորստից:
• Տիտղոսային իրավունքի շղթայում լիազորագիրը կամ հիփոթեքը կեղծված է:
• Լիազորագիրը կամ հիփոթեքը հավանաբար ստորագրված է անչափահասի կողմից:
• Լիազորագիրը կամ հիփոթեքը հնարավոր է ստորագրվել է իրավունքից զրկված անձի կամ, այլ կերպ ասած, անգործունակ անձի կողմից:
• Լիազորագիրը կամ հիփոթեքը հնարավոր է իրականացվել է լիազորված անձի կողմից՝ բացառությամբ այն դեպքի, երբ լիազորագիրն արդեն դադարեցվել է, ուստի, առոչինչ է:
• Լիազորագիրը կամ հիփոթեքը հնարավոր է իրականացվել է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից, որը նույն անունն ունի:
• Հնարավոր է, որ կտակարարը երեխա է ունեցել կտակը կազմելուց հետո, փաստ, որը երեխային փոխհատուցման վճարի պահանջի իրավունք է տալիս գույքի իր մասնաբաժնի նկատմամբ նույնիսկ գույքի վաճառքից հետո:
• Փաստաթուղթը կամ գրավադրությունը հնարավոր է գնվել է կեղծարարությամբ կամ ճնշման ներքո:
• Ժառանգի կողմից փոխանցված սեփականության իրավունքը կարող է ենթակա լինել գույքի դաշնային հարկային գրավի:
• Մահացած ենթադրվող ժառանգը կամ այլ անձ իրականում ողջ է եւ գործ է հարուցում՝ գույքը կամ դրանում շահը վերականգնելու համար:
• Վճիռը կամ հարկի գանձումը, որից կախված է սեփականության իրավունքը, կարող է առոչին լինել կամ չեղարկվել ընթացքում որոշակի թերության դեպքում:
• Փաստաթուղթը կամ գրավադրությունը կարող է չեղարկվել, քանի որ այն ստորագրվել է, երբ տվողը սնանկության մեջ է եղել: Կարող է թերություն լինել գրանցված փաստաթղթում, որից ձեր սեփականության իրավունքն է կախված:
• Հայցային պահանջները մշտապես ծագում են ամուսնական կարգավիճակի եւ ամուսնալուծությունների վավերականության պատճառով: Միայն սեփականության իրավունքի ապահովագրությունն է պաշտպանում ոչ ռեզիդենտ կամ ամուսնալուծված ամուսնու կողմից հայցային պահանջից:
    9















































































   7   8   9   10   11