Page 13 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 13
ՏԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Նախա եւ հետվկայագրային
պաշտպանություններ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագրի ապահովագրական փաթեթը պաշտպանում է տան սեփականատերերին հայցային պահանջներից, որոնք ծագում
են թե՛ վկայագրի տրման ամսաթվից առաջ, թե՛՝ հետո, եթե ռիսկն առաջացնող իրադարձությունը գոյություն ունի այդ ամսաթվին:
Տան սեփականատերն ապահովագրված է, եթե մեկ ուրիշը սեփականության իրավունքի նկատմամբ շահ ունի կամ պնդում
է, որ իրավունքներ ունի կամ էլ սեփականության իրավունքը
թերի է: Հետվկայագրային պաշտպանությունը նաեւ ներառում է կեղծարարության, անձնավորման, սերվիտուտների, օգտագործման սահմանափակումների եւ հարեւանների կողմից կառույցի տեսքով ոտնձգությունների (բացառությամբ սահմանային պատերի կամ ցանկապատերի) ապահովագրական փաթեթ:
Մուտքի ընդլայնված
ապահովագրական փաթեթ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը
տան սեփականատերերին ապահովում է մուտքի ընդլայնված պաշտպանությամբ՝ դեպի գույք եւ այդտեղից ելքի իրավունքի համար: Տիտղոսային իրավունքի ավանդական ապահովագրության վկայագրերը չեն սահմանում մուտքի այն տեսակը, որ
տան սեփականատերն ունի գույքի նկատմամբ, իսկ տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը կոնկրետ ապահովագրում է թե՛ իրական հետիոտնային, թե՛ տրանսպորտային մուտքը՝ օրինական իրավունքի հիման վրա:
Պայմանագրի սահմանափակող
պայմանների խախտումներ
Սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը պաշտպանում է տան սեփականատերերին տան գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստից՝ պայմանագրի սահմանափակող
պայմանների խախտման պատճառով, որը տեղի է ունեցել նախքան ապահովագրված անձը ձեռք է բերել սեփականության իրավունքը:
Շինարարական թույլտվության խախտումներ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրն ապահովագրում է տան սեփականատերերին, եթե նրանք
պետք է հեռացնեն կամ ուղղեն առկա կառույցը (բացառությամբ սահմանային պատերը եւ ցանկապատերը), քանի որ այն կառուցվել է առանց պետական համապատասխան մարմնից շինարարական թույլտվության: Սույն ապահովագրության փաթեթը ենթակա է ֆրանշիզայի եւ պատասխանատվության առավելագույն սահմանին:
Ստորաբաժանման մասին օրենքի
խախտումներ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը պաշտպանում է տան սեփականատերերին, եթե նրանք չեն
կարողանում վաճառել գույքը կամ ձեռք բերել շինարարական թույլտվություն գործող ստորաբաժանման մասին օրենքի խախտման պատճառով: Տան սեփականատերերը նաեւ պաշտպանված են, եթե նրանց ստիպում են ուղղել կամ վերացնել խախտումը: Սույն ապահովագրության փաթեթը ենթակա է ապահովագրական վկայագրի ֆրանշիզային եւ պատասխանատվության առավելագույն սահմանին:
Գոտավորման մասին օրենքի խախտումներ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը պաշտպանում է տան սեփականատերերին, եթե նրանք
պետք է հեռացնեն կամ ուղղեն առկա կառույցները, քանի որ խախտում են գոտավորման մասին առկա օրենքները կամ կանոնակարգերը (ապահովագրության վկայականի ֆրանշիզային եւ պատասխանատվության առավելագույն սահմանին ենթակա): Տան սեփականատերերը նաեւ պաշտպանված են, եթե չեն կարողանում օգտագործել հողը մեկ ընտանիքի բնակության համար՝ հողի գտնվելու վայրի պատճառով:
Պաշտպանություն ոտնձգությունից
Ոտնձգությունից պաշտպանությունն ապահովագրում է տան սեփականատերերին, եթե ստիպված են հեռացնել առկա կառույցը, քանի որ այն գտնվում է հարեւանի հողի վրա (սահմանային պատերի կամ ցանկապատերի ոտնձգության համար ապահովագրությունը ենթակա է ապահովագրության վկայականի ֆրանշիզային եւ պատասխանատվության առավելագույն սահմանին): Ապահովագրում է տան սեփականատերերին, երբ մեկ այլ անձ օրինական իրավունք ունի եւ իսկապես հրաժարվում է պայմանագիր կնքել՝ տան սեփականատիրոջ հողը գնելու, վարձելու կամ էլ հիփոթեքով գնելու համար այն, քանի որ հարեւանի առկա կառույցը հողի վրա է:
13