Page 14 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 14

                ՏԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
  Ջրի եւ հանքանյութերի նկատմամբ
իրավունքների խախտում
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրն ապահովում է ապահովագրության փաթեթով, եթե տան սեփականատիրոջ առկա բարեկարգումները՝ ներառյալ սիզամարգերը, թփուտները եւ ծառերը, վնասվում են, քանի որ ինչ-որ մեկը կիրարկել է հանքանյութերի կամ ջրի արդյունահանման համար հողի մակերեսի օգտագործման իրավունքը:
Հավելյալ հարկային գրավ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը պաշտպանում է տան սեփականատերերին, եթե հավելյալ հարկային գրավ է դրվում եւ գնահատվում գույքի նկատամբ, քանի որ նոր շինարարություն կամ էլ սեփականության փոփոխություն է տեղի ունենում ապահովագրության վկայականի տրման ամսաթվից առաջ:
Քարտեզի անհամապատասխանություններ
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրն ապահովում է ապահովագրության փաթեթով, եթե տան սեփականատիոջ ապահովագրության վկայագրին կցված քարտեզը ցույց չի տալիս հողի իրական գտնվելու վայրն՝ ըստ հանրային գրառումների:
Շարունակական ապահովագրություն
Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրն ապահովագրում է տան սեփականատերերին ընդմիշտ, նույնիսկ եթե
տիտղոսային իրավունքը դադարում է: Վկայագիրն ապահովագրում է ցանկացածին, ով ժառանգում է տիտղոսային իրավունքը տան սեփականատիրոջ մահվան պատճառով, եւ ամուսնուն, որը ստանում է տիտղոսային իրավունքն ամուսնալուծությունից հետո: Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը նաեւ թույլ է տալիս տան սեփականատերերին իրենց տունը տրաստի վերածել վկայագրի տրման ամսաթվից հետո եւ ստանալ շարունակական ապահովագրություն՝ առանց հավելյալ արժեքի:
Ավելացված արժեքով պաշտպանություն
Սեփականության իրավունքի ավանդական ապահովագրման վկայագրերը չեն ավելացնում ապահովագինը, երբ տան արժեքը բարձրանում է: Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագրի դեպքում այդպես չէ: Վկայագրի գումարն ավտոմատ կերպով մեծանում է տարեկան տաս տոկոսով հինգ տարի՝ մինչեւ 150% նախնական վկայագրի արժեքից: Ապահովագրության մեջ այս ավտոմատ մեծացումը ներառված է առանց հավելյալ արժեքի:
Ինչպե՞ս առաջարկել տան սեփականատիրոջ
ապահովագրության վկայագրի փաթեթը
Այս տեղեկությունը այն փաթեթների եւ պաշտպանությունների ընդհանուր գաղափարի ներկայացումն է, որոնք վկայագիրն ապահովում է: Այն չպետք է մեկնաբանվի որպես վկայագրի դրույթների փաթեթների ամբողջական ներկայացում: Այս վկայագիրն ընդունվել է թե՛ Կալիֆոռնիա Լենդ Թայթլ Ասոցիացիայի (CLTA), թե՛ Ամերիքան Լենդ Թայթլ Ասոցիացիայի (ALTA) կողմից:
Չիկագո Թայթլի Ձեր վաճառքի մենեջերը կարող է ձեզ եւ
ձեր հաճախորդներին ապահովել տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագրի փաթեթի վերաբերյալ տեղեկությամբ՝ պարզ, հեշտ հասկանալի լեզվով: Ձեր վաճառքի մենեջերը նաեւ հասանելի է՝ ձեր հաճախորդների հետ անձամբ հանդիպելու համար, որպեսզի բացատրի տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագիրը կամ սեփականության ցանկացած այլ իրավունք կամ
էլ էսքրոուին առնչվող արտադրանք, որ մենք առաջարկում ենք: Պարզապես պահանջեք տեղեկություն՝ տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագրի մասին, երբ էսքրոու բացեք: Դա այնքա՛ն հեշտ է:
Պայմաններ, վերապահումներ
եւ լրացուցիչ տեղեկություն
Զանգահարեք Չիկագո Թայթլի ձեր վաճառքի մենեջերին հավելյալ տեղեկության կամ այս կամ այլ արտադրանքին առնչվող վկայագրի լեզվի յուրահատկությունների համար: Տան սեփականատիրոջ ապահովագրության վկայագրի փաթեթն ունի կոնկրետ ֆրանշիզաներ, պատասխանատվության սահմանափակումներ, բացառիկ դեպքեր եւ բացառություններ, որոնք վերաբերում են փաթեթի որոշակի կետերին:
    14












































































   12   13   14   15   16