Page 17 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 17

                ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ: ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
 Տեղեկության հայտարարությունների ըմբռնում
Ի"նչ կա անվան մեջ: Երբ սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությունը հետամուտ է լինում բացահայտել անշարժ գույքի սեփականության իրավունքի վրա ազդող դեպքերը, պատասխանն է՝ «բավականին շատ են»:
Տեղեկության հայտարարությունը կամ ՏՀ տիտղոսային իրավունքն ապահովագրող ընկերություններին ապահովում
է այն տեղեկություններով, որոնց կարիքն ունեն, որպեսզի տարբերակեն անշարժ գույքի գնորդներին եւ վաճառողներին նույն անվամբ այլ անձանցից: Իրական գնորդներին եւ վաճառողներին նույնականացնելուց հետո տիտղոսային իրավունքն ապահովագրող ընկերությունները կարող են անտեսել նույն անունները ներառող վճիռները, գրավները կամ այլ դեպքերը, որոնք հանրության համար հասանելի են:
Այս նուրբ թեման ավելի լավ հասկանալու համար CLTA-ը (Կալիֆոռնիա Լենդ Թայթլ Ասոցիացիա) պատասխանել է տեղեկության հայտարարությունների մասին ամենից հաճախակի տրվող հարցերից մի քանիսին:
Ի՞նչ է տեղեկության հայտարարությունը:
Տեղեկության հայտարարությունը ձեւ է, որն ըստ կարգի պահանջվում է գործարքի գնորդից, վաճառողից կամ պարտապանից, որում սեփականության իրավունքի ապահովագրության կարիքը կա: Լրացված ձեւը տրամադրում
է սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությանը տեղեկություն, որն անհրաժեշտ է՝ պատշաճ կերպով փաստաթղթերը քննելու համար, որպեսզի անտեսվեն դեպքերը, որոնք կապ չունեն ապահովագրվող գույքի հետ, դեպքերը, որոնք իրականում այլ անձի են վերաբերում:
Ի՞նչ է տալիս տեղեկության հայտարարությունը:
Ամեն օր գույքին վերաբերող փաստաթղթեր` գրավներ, դատարանի որոշումներ, սնանկություններ են գրառվում: Երբ
էլ սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությունը բացահայտում է գրառված փաստաթուղթ, որում անունը սեփականության իրավունքի գործարքում գնորդի, վաճառողի կամ պարտապանի անվանն է նման կամ նույնն է, սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությունը պետք է հարցնի՝
«այս փաստաթուղթը մեր կողմից ապահովագրվող կողմերին վերաբերո՞ւմ է»: Քանի որ եթե վերաբերում է, այն վերաբերում
է գույքի սեփականության իրավունքին եւ, ուստի, որպես ապահովագրությունից բացառություն կնշվի տիտղոսային իրավունքի ապահովագրության վկայագրով:
Պատշաճ կերպով լրացված տեղեկության հայտարարությունը թույլ կտա սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությանը տարբերակել նույն կամ նման անվամբ կողմերին՝ անվամբ գրառված փաստաթղթեր որոնելիս: Սա պաշտպանում է ներգրավված բոլոր կողմերին եւ թույլ է տալիս սեփականության իրավունքն ապահովագրող ընկերությանը կոմպետենտ
կերպով իրականացնել իր պարտականություններն առանց անպատշաճ ուշացման:
     17


















































































   15   16   17   18   19