Page 19 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 19
Ի՛ՆՉ Է ԷՍՔՐՈՈՒՆ:
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է Էսքրոուն:
Գույքի գնորդը եւ վաճառողները գույքի սեփականության փոխանցման ժամկետները եւ պայմաններն են սահմանում:
Այս ժամկետները եւ պայմանները տրվում են երրորդ կողմին,
որը հայտնի է որպես էսքրոու գործակալ: Էսքրոու գործակալը պատասխանատու է վերահսկելու՝ արդյոք գնորդի եւ վաճառողի կողմից էսքորուին տրամադրված փոխադարձ համաձայնեցված գրավոր ցուցումները կատարվում են: Էսքրոուն անկախ, չեզոք հաշիվ է եւ միջոց, որով գործարքի բոլոր կողմերի փոխադարձ ցուցումները կատարվում են:
Ինչի՞ համար Է անհրաժեշտ էսքրոուն:
Անկախ այն հանգամանքից՝ դուք գնորդ եք, թե վաճառող, դուք ցանկանում եք հավաստիացում, որ ոչ մի ֆինանսական միջոց կամ գույք այլ ձեռքերի չի անցնի, քանի դեռ բոլոր ցուցումները
չեն կատարվել: Ավելի բարդացած բիզնեսի, օրենսդրության եւ հարկային կառույցների պայմաններում վերապատրաստված մասնագետ է անհրաժեշտ, որը կգործի որպես չեզոք երրորդ կողմ՝ միայն գործարքի գլխավոր գործող անձանց գրավոր, փոխադարձ ցուցումներով:
Որքա՞ն է էսքրոուի տեւողությունը:
Էսքրոուի տեւողությունն որոշվում է գնման համաձայնագրիպայմաններով/համատեղ էսքրոու ցուցումներով եւ կարող է մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս տեւել:
Ո՞վ է ընտրում էսքրոուն:
Էսքրոու գործակալի ընտրությունը սովորաբար կատարվում է գլխավոր գործող անձանց միջեւ՝ համաձայնագրով: Եթե անշարժ գույքի գործակալ է ներգրավված, նա կարող է առաջարկել էսքրոու գործակալ:
Ինչո՞ւ Չիկագո Թայթլի էսքրոու:
Չիկագո Թայթլի Էսքրոուն ունի փորձառու եւ խելացի էսքրոու գործակալներ, որոնք սպասում են, որ ձեզ աջակցեն: Մենք կարող ենք զբաղվել ձեր բնակարանային եւ առեւտրային գնումներով եւ/ կամ վերաֆինանսավորել էսքրոուներ՝ եզակիից մինչեւ բարդ: Չիկագո Թայթլն ունի գրասենյակներ թե՛ հիմնադրման վայրում, թե՛ ամբողջ երկրում, որպեսզի բավարարի ամենից պահանջատեր գնորդներին, վաճառողներին եւ պարտապաններին: Զանգահարեք մեզ այսօր, որպեսզի կնքեք ձեր հաջորդ գործարքը:
19