Page 20 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 20
ԷՍՔՐՈՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Էսքրոուի համար հաղորդակցման
խորհուրդներ
• Էսքրոու գործակալին զանգահարելիս ունեցեք էսքրոու համարը եւ գնորդի/վաճառողի անուններըձեռքի տակ:
• Էսքրոու գործակալին տեղեկացրեք ցանկացած դեպքի մասին, որը կարող է վերաբերել գործարքին:
• Ուղղեք ձեր հարցերը համապատասխան ներկայացուցչին, օրինակ՝
• անշարժ գույքի գործակալին՝ գույքի ֆիզիկական կողմերի, կոնֆլիկտների եւ վաճառքի պայմանների վերաբերյալ:
• վարկատուին՝ վարկի պայմանների, վարկային հաշվետվության հարցերի եւ այլնի վերաբերյալ։
• էսքրոու գործակալին՝ էսքրոու ցուցումների, լրացման ենթակա փաստաթղթերի եւ ձեւերի վերաբերյալ:
Ինչպե՞ս է տեղի ունենում էսքրոու գործընթացը:
Էսքրոուն հանդիսանում է դեպոզիտ ձեր տան գնման համար անհրաժեշտ բոլոր գումարների, ցուցումների եւ փաստաթղթերի համար, ներառյալ նախավճարի գումարը եւ ձեր փոխատուի գումարներն ու փաստաթղթերը նոր վարկի համար: Հիմնականում, գնորդը վճարում է նախավճար էսքրոու հաշիվ ունեցողին, իսկ վաճառողը ներդնում է գործարքի գումարը
եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր էսքրոու գործակալի հետ միասին: Նախքան էսքրոուի փակումը, գնորդը ներդնում է գումարների պահանջվող հաշվեկշիռը էսքրոու գործակալի հետ միասին: Էսքրոու սեփականատերը դուրս է գրում գործարքի գումարը, ներառյալ վաճառողին տրամադրվող գումարներն, այն ժամանակ, երբ էսքրոու գործակալը.
• Ուղղորդում է գործարքը սեփականատիրության հարցերով զբաղվող ընկերություն գրանցման համար
• Ծանուցվում է սեփականատիրության ապահովագրման հարցերով զբաղվող ընկերության կողմից, որ ապահովագրական վկայական կարող է տրամադրվել՝ ցույց տալով, որ գույքը գրանցված է գնորդի անվամբ:
Էսքրոու գործակալն, այսպիսով, սահմանափակ հնարավորություններ ունի երկու պրինցիպալների համար եւ պաշտպանում է նրանցից յուրաքանչյուրի շահերn էսքրոուի ստանձնած լիազորությունների շրջանակներում: Էսքրոուն
չի կարող ավարտված համարվել, քանի դեռ ցուցումներում նշված կարգն ու պայմանները չեն բավարարվել , եւ բոլոր պրինցիպալները չեն ստորագրել էսքրոու փաստաթղթերը: Էսքրոու գործակալը ցուցումներ է ստանում՝ գնման պայմանագրում նշված պայմանների եւ փոխատուի պահանջների հիման վրա:
Էսքրոու պարտավորություններ
Էսքրոու գործակալի պարտավորությունները սովորաբար ներառում են հետեւյալը
• Ստանալ ստորագրված գնման պայմանագիրը, պատրաստել էսքրոուի ցուցումները
• Ստանալ եւ էսքրոու հաշվին ներդնել գնորդի ավանդը
• Չեզոք գործակալի եւ կապի/հաղորդակցման դեր կատարել
գործարքի բոլոր կողմերի միջեւ
• Պատվիրել նախնական զեկույց գույքի կարգավիճակը սահմանելու համար
• Պահանջել բենեֆիցիարի հայտարարություն առկա ֆինանսավորման վճարի պահանջի վերաբերյալ
• Համապատասխանել փոխատուի կնքման ցուցումներում նշված պահանջներին
• Համապատասխանեցնել հարկերը, ապահովագրությունը եւ վարձավճարները
• Պատրաստել կամ ապահովագրել փոխանցման կամ գործարքի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը
• Կազմակերպել հանդիպումներ գնորդի/վաճառողի համար փաստաթղթերը ստորագրելու համար
• Պահանջել եւ ստանալ գնման գումարը գնորդից եւ վարկի գումարը նոր փոխատուից
• Փակել էսքրոուն համաձայն վաճառողի, գնորդի եւ փոխատուի ցուցումների
• Կազմակերպել գործարքների եւ որեւէ այլ փաստաթղթերի գրանցումը համաձայն ցուցումների
• Պահանջել ապահովագրության վկայագրերի թողարկումը
• Վճարել գումարներն ըստ լիազորված կարգի, ներառյալ ապահովագրության, գրանցման վճարները, կոմիսիոն եւ վարկային վճարումները:
• Էսքրոու հաշվում առկա բոլոր գումարների տեղաբաշխում
• Պատրաստել վերջնական հաշվապահական հայտարարություններ կողմերի համար:
20