Page 22 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 22

                ԷՍՔՐՈՈՒԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ (շարունակություն) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
 ապահովագրության պահանջները:
• Ներկայացնում է փաստաթղթեր, հայտարարություններ, վարկային փաթեթ(ներ), կնքման մոտավոր հայտարարություն եւ առնչվող այլ փաստաթղթեր՝ գլխավոր գործող անձի(անձանց) կողմից հաստատման եւ ստորագրման համար, եւ պահանջում է գնորդի դրամական միջոցների մնացորդը:
• Վերանայում է ստորագրված ցուցումները եւ փաստաթղթերը, վերադարձնում վարկային փաթեթը եւ պահանջում վարկատուի դրամական միջոցները:
• Ստանում է վարկից(երից) ստացված հասույթը վարկատուից(ներից):
• Որոշում է, թե երբ գործարքը կլինի կնքման փուլում, եւ խորհուրդներ է տալիս կողմերին:
• Սեփականության իրավունքի ապահովագրությամբ զբաղվող անձնակազմի աջակցությամբ գրանցում է փաստաթուղթը, լիազորագիրը եւ այլ փաստաթղթեր, որոնք պահանջվում
են՝ շրջանի մատենավարի հետ գործարքն ավարտելու համար, եւ պատվիրում է սեփականության իրավունքի ապահովագրության վկայագրերը:
• Փակում է էսքրոու հաշիվը՝ նախապատրաստելով վերջնական հաշվարկի քաղվածքները, վճարելով եկամուտը վաճառողին, մարելով առկա պարտքերը եւ այլ պարտավորությունները: Առաքում է համապատասխան քաղվածքները, դրամական միջոցները եւ մնացած փաստաթղթերը գլխավոր գործող անձանց, գործակալներին եւ/կամ վարկատուներին:
Վաճառողը(ները)
• Ընդունում է գնորդի գնելու առաջարկը եւ էսքրոու բացելու
նախնական կամահայտնությունը:
• Ներկայացնում է փաստաթղթեր եւ տեղեկություն էսքրոու գործակալին, օրինակ՝ գրավատուի հասցեներ, հարկային անդորրագրեր, սարքի երաշխիքներ, տան երաշխիք պայմանագրեր, ցանկացած լիզինգ եւ/կամ վարձակալական պայմանագրեր:
• Հաստատում եւ ստորագրում է էսքրոու ցուցումները, շնորհման փաստաթուղթը եւ առնչվող այլ փաստաթղթեր, որոնք պահանջվում են՝ գործարքն ավարտին հասցնելու համար:
• Պատվիրում է ստուգումներ, ստանում է թույլտվություն եւ հաստատում է վերջնական հաշվետվություններ եւ/կամ վերանորոգում է գույքն, ինչպես որ պահանջվում է առուվաճառքի պայմանագրի պայմաններով (ավանդի անդորրագիր):
• Բավարարում է այլ ցանկացած պայման, որը նշված է պայմանագրում եւ/կամ էսքրոու ցուցումներում, հաստատում է մարման պահանջները եւ/կամ շահառուի քաղվածքները:
• Հաստատում է ցանկացած վերջնական փոփոխություն՝ ստորագրելով էսքրոու ցուցումների կամ առուվաճառքի պայմանագրի փոփոխությունները:
Չիկագո Թայթլը
• Ստանում է սեփականության իրավունքի ապահովագրության վկայագրի պատվեր:
• Քննում է հանրային գրառումները, որոնք վերաբերում են անշարժ գույքին, եւ տալիս նախնական հաշվետվություն: Որոշում է այն պահանջները եւ փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են գործարքն ավարտելու համար, եւ խորհուրդ է տալիս էսքրոու գործակալին եւ/կամ անշարժ գույքի գործակալներին:
• Վերանայում եւ հաստատում է ստորագրված փաստաթղթերը, հրատարակումները եւ սեփականության իրավունքի ապահովագրության պատվերը նախքան կնքման ամսաթիվը:
• Էսքրոու գործակալի կողմից լիազորված լինելու դեպքում գրանցում է ստորագրված փաստաթղթերը շրջանի մատենավարի գրասենյակում եւ նախապատրաստում է թողարկել սեփականության իրավունքի ապահովագրության վկայագրեր:
     22












































































   20   21   22   23   24