Page 24 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 24
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇՆԵՐ ԷՍՔՐՈՈՒԻ/ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (շարունակություն) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐ. Սրանք տարածված են: Էսքրոուն կպատվիրի հարցում բենեֆիցիարից, որը թույլ կտա սեփականության իրավունքով զբաղվող ընկերությանը վճարել գոյություն ունեցող վարկ(եր)ը՝ օգտագործելով նոր գնորդի վարկից առաջացած գումարները (կամ եկամուտները, եթե ամբողջը կանխիկ է):
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Ուշադիր եղեք հին լիազորագրերի նկատմամբ: Եթե գտնեք լիազորագիր՝ ցուցակագրված նախնական զեկույցում, որի համար արդեն վճարվել է կամ թվում է, որ
այն վերցված է նախկին սեփականատիրոջ կողմից, ապա անմիջապես զանգահարեք ձեր տիտղոսային իրավունքի հարցերով զբաղվող գործակալին: Նա կուսումնասիրի լիազորագիրը եւ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: Դժվար է վերացնել հին լիազորագրերը, որտեղ մասնավոր անձինք հանդես են գալիս փոխատուի դերում, հատկապես, եթե մի քանի տարի
է անցել վարկի վճարումից ի վեր: Հաճախ անհրաժեշտ կլինի պարտատոմս՝ հին լիազորագրից ազատվելու համար:
ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆԵՐ. Երբեմն որեւէ կառույց (հիմնականում ցանկապատ կամ մայրուղի) անցնում է ուրիշի գույքի տարածք: Սա սովորաբար նշանակում է, որ առաջարկող ապահովագրված կողմը պետք է վերցնի գույքը, որը ենթարկվել է ոտնձգության: Կապ հաստատեք ձեր սեփականատիրության հարցերով զբաղվող գործակալի հետ, երբ ոտնձգության հետ կապված հարցեր ի հայտ գան նախնական զեկույցում:
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Փոխատուն կարող է չցանկանալ փոխառություն տրամադրել այնպիսի գույքի համար, որի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել: Որոշ հանգամանքներում փոխատուի վկայագրի հաստատումը (սովորաբար լրացուցիչ վճարով) կարող է բավարարել փոխատուին: Սրանք
որոշվում են՝ հիմնվելով կոնկրետ դեպքի վրա: Կրկին դիմեք սեփականատիրության հարցերով զբաղվող գործակալին:
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Սրանք կարող
են երբեմն գրանցվել հակահրդեհային բաժանմունքի, առողջապահական բաժանմունքի կամ տեղական գոտիավորման բաժանմունքի կողմից, որտեղ գույքը հակասում է տեղական օրենսդրությանը:
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Խախտումը անհրաժեշտ կլինի վերացնել,
եւ տեղական օրենքների պահպանման գործակալությունը պետք է թողարկի արձակում մինչեւ կնքումը: Վաճառողը կամ վաճառողի ներկայացուցիչը պետք է գործ ունենա անմիջապես համապատասխան գործակալության հետ, որպեսզի լուծի նմանատիպ հարցերը:
ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ/ՎՃԻՌՆԵՐ. Սրանք ստանդարտ չեն: Նախնական զեկույցի ժամանակ հանդես եկող ամենատարածված ձեւը աջակցման դատական վճիռն է: Դրանք թողարկվում են դատարանների կողմից, երբ նշված կողմն ունի երեխայի/ամուսնու նկատմամբ ալիմենտի պարտավորություն: (Տե՛ս « Տեղեկության հայտարարություն»)
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Օժանդակման դատավճիռների դեպքում կարող է անցնել վեց շաբաթ, մինչեւ ստացվի հարցումը եւ թողարկվի պարտատիրոջ (սովորաբար շրջանի փաստաբանի գրասենյակի) կողմից: Եթե տեսում եք որեւէ հրաման կամ դատավճիռ, անմիջապես կապ հաստատեք էսքրոուի հետ, որպեսզի ճշտեք, որ հարցումը կատարվել է։
ՍՆԱՆԿԱՑՈՒՄ. Չնայած սովորական լինելուն, սնանկացումըստանդարտ չԷ:
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Բոլոր բաց սնանկացումների դեպքում պահանջվում է, որ պարտապանը թույլտվություն ստանա դատարանից վաճառելու կամ ծանրաբեռնելու գույքը (տունը) կամ նոր պարտք վերցնելու:
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎՃՌԻՆ ՍՊԱՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Սա նույնպես հայտնի է որպես «հայց»:
ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ. Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը հայցադիմում ունի, որը կարող է ազդել գույքի սեփականության իրավունքի վրա: Սրանք հիմնականում հայտնաբերվում են ամուսնալուծության խոցելի իրավիճակներում: Հայցերի վերացումը կպահանջվի գործարք կնքելուց առաջ:
Եթե ձեր նախնական զեկույցում գտնեք որեւէ բան, որը նշված
չէ այստեղ, ապա դա հավանաբար կարմիր դրոշ է, եւ դուք
պետք է կապ հաստատեք ձեր տիտղոսային իրավունքով զբաղվող գործակալի հետ: Նրանք ուրախությամբ ձեզ կտրամադրեն գրանցված փաստաթղթերի պատճենները եւ
ձեզ խորհուրդ կտան, թե ինչ է պետք անել խնդիրը վերացնելու համար (անհրաժեշտության դեպքում): Կապ հաստատեք ձեր իրավախորհրդատուի հետ լրացուցիչ խորհրդատվության համար:
24