Page 25 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 25
ԿԱՐՃ ՎԱՃԱՌՔԻ ԷՍՔՐՈՈՒ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է կարճ վաճառքը:
Այս տերմինը վերաբերում է գործարքին, որտեղ վաճառքի գինը չի ստեղծում բավականաչափ գումար վաճառողի ունեցած վարկերը եւ կնքման ծախսերը վճարելու համար: Փոխատուի համաձայնության դեպքում վաճառողը կարող է բանակցել վճարման գումարի վերաբերյալ, որն ավելի քիչ է, քան իրական գումարը, որը կարող է պարզապես պահանջվել վարկի վճարման համար: Փոխատուն համաձայնում է ընդունել գույքում առկա սեփական միջոցները, եւ վաճառողը չի ստանում եկամուտ գույքի վաճառքից:
Կարճ վաճառքի էսքրոուն
Չիկագո Թայլթլը կարող է նաեւ կազմակերպել մասնագիտացված «կարճ վաճառք» էսքրոու, որի ժամանակ անհրաժեշտ է
կարճ վաճառքի գործարքների փորձ ունեցող էսքրոու գործակալ: Մեր էսքրոու գործակալներից շատերը ստացել են խորացված վերապատրաստում կարճ վաճառքի գծով: Ձեր էսքրոու գործակալը կտրամադրի գաղտնի մասնագիտական ծառայություն գործարքի ընթացքում՝ աջակցելով ձեզ եւ կապ հաստատելով բոլոր կողմերի միջեւ: Մեր փորձառու անձնակազմը կարող է կանխատեսել հնարավոր խոչընդոտները, տեղեկացնել դրանց մասին եւ աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ, հենց որ դրանք ի հայտ գան եւ կարող է ապահովել լավագույն հնարավոր արդյունքը:
25