Page 26 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 26
Ի՞ՆՉ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է էլեկտրոնային փոխանցումը: Էլեկտրոնային փոխանցումը գումարի էլեկտրոնային փոխանցման միջոց է մի բանկի կամ վարկային կազմակերպության ցանցից դեպի մյուսը: էլեկտրոնային փոխանցման միջոցով գումարը ֆիզիկապես չի տեղաշարժվում բանկերի գտնվելու վայրերի միջեւ, սակայն մարդիկ կամ կազմակերպությունները կարողանում են «ուղարկել» գումարը մեկ այլ անձի կամ կազմակերպության, եթե նրանք ունեն բանկային հաշիվ: Փոխանցման էլեկտրոնային միջոցները սովորաբար օգտագործվում են անշարժ գույյքի գործարքներում, քանի որ գումարներն ավելի արագ են ստացվում (սովորաբար նույն օրը) եւ ստացվելուց հետո գումարից պահումներ չեն կատարվում:
Ի՞նչ է հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ
խարդախությունը:
Հաղորդակցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախությունը սովորաբար ներառում է հաքերների մուտքը դեպի էլեկտրոնային հաշիվ եւ վստահված անձի դեր կատարելը ձեր անշարժ գույքի գործարքներում: Դա կարող է լինել ինչ-որ մեկը, ով ձեւացնում է, որ անշարժ գույքի գործակալ է, վարկային մասնագետ, տիտղոսային իրավունքի գործակալ կամ անգամ փաստաբան: Հենց որ հաքերը մուտք ունենա վստահված էլեկտրոնային հաշվին, հաքերն այդ հաշվից, նմանատիպ հաշվից կամ կեղծ հաշվից կուղարկի էլեկտրոնային նամակ
ձեր գործարքին վերաբերող տեղեկատվությամբ, ներառյալ
հաղորդակցման էլեկտրոնային միջոցների օգտագործման ցուցումներ ձեր գումարների փակման համար:
Եթե դուք արձագանքեք այդ էլեկտրոնային նամակին, ապա ձեր գումարներն ինչ-որ ձեւով կուղարկվեն հաքերի կողմից կառավարվող հաշվի: Հենց որ գումարի ստացումը հաստատվի, հաքերն անմիջապես հաշվից կհանի գումարները՝ կատարելով բազմաթիվ գործարքներ դեպի տարբեր հաշիվներ, սովորաբար ԱՄՆ-ից
դուրս: Երբ այս փոխանցումները կատարվեն, վերականգնման հավանականությունը փոքր կլինի, եթե իհարկե լինի:
Ի՞նչ են հաղորդագրության էլեկտրոնային
միջոցների օգտագործման ցուցումները: Հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործման ցուցումներն այն ցուցումներն են, որոնց դուք հետեւում եք, երբ էլեկտրոնային եղանակով գումար եք ուղարկում այլ անձի
կամ կազմակերպության: Տուն գնելու դեպքում գումարները սովորաբար ուղարկվում են ձեր էսքրոու գործակալին:
Հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործման ցուցումները սովորաբար ներառում են.
Բանկի անվանումը եւ հասցեն Բանկի ABA համարը
Բանկի հաշվեհամարը
Հաշվի տիրոջ անվանը վերաբերող տեղեկատվություն
(անշարժ գույքի գործարքների դեպքում, սա սովորաբար գործի համարն է)
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ ԵՎ ԻՄ ԳՈՒՅՔԸ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կան քայլեր, որոնք կարող եք կատարել ինքներդ ձեզ պաշտպանելու համար: Հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խաբեությունն իրական է, եւ տան գնորդները եւ վաճառողները դրա ամենամեծ թիրախն են: Այս պատճառով մենք ստեղծել ենք WireSafe ծրագիրը, որը կօգնի կրթել հաճախորդներին հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործման հետ կապված խաբեության հարցերով: Եղե՛ք ապահով հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախությունից՝ հետեւելով այս քայլերին ամեն անգամ:
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ, ՈՉ ԹԵ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ
ՈՒՂԱՐԿԵՔ
Հաստատեք էլեկտրոնային փոխանցման բոլոր ցուցումները, ներառյալ բանկի մասնավոր տեղեկատվությունը, հեռախոսով, նախքան գումարը փոխանցելը: Օգտագործեք այն հեռախոսահամարը, որը ձեր գործարքի կնքման գործակալը/ էսքրոուն տրամադրել է իր վեբկայքում կամ բիզնես քարտի վրա: Երբեք մի վստահեք էլեկտրոնային հաղորդագրություններում առկա հեռախոսահամարներին:
ԵՂԵՔ ԿԱՍԿԱԾԱՄԻՏ
Տիտղոսային իրավունքով զբաղվող ընկերությունները հազվադեպ են փոխում էլեկտրոնային փոխանցման ցուցումները եւ վճարման մասին տեղեկատվությունը:
ՀԱՍՏԱՏԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ
Խնդրեք ձեր բանկին հաստատել հաշվեհամարըեւ հաշվի անվանումը նախքան որեւէ էլեկտրոնային փոխանցում կատարելը:
ՃՇՏԵՔ ԱՆՄԻՋԱՊԵՍ
Զանգահարեք ձեր գործարքը կնքող գործակալին/էսքրոուին, որպեսզի հաստատեք, որ գումարները ստացվել են:
Հարցրեք նախքան փոխանցելը:
Եղեք պաշտպանված հաղորդագրության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախությունից:
26