Page 27 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 27
ԷՍՔՐՈՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԵՐԸ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Բացի գնորդից, վաճառողից, փոխատուից եւ անշարժ
գույքի գործակալ(ներ)ից, մի քանի այլ կողմեր կարող են տրամադրել իրենց ծառայությունները: Օրինակ՝ գնահատում, տան երաշխիք, տան ստուգում, միջատների/վնասատուների որոնում եւ բացահայտման զեկույց:
Գնահատում
Եթե գնորդն ապահովում է նոր վարկ գնման համար, փոխատուն կպահանջի գնահատում: Գնահատողը պետք է.
• Ուսումնասիրի գույքը՝ կառուցման տարին, ննջասենյակները, լոգարանը, գույքային միավորի չափը եւ մակերեսը:
• Համեմատի վերջին շրջանի վաճառքների տվյալները առարկայի շրջապատում, սովորաբար մեկ մղոն շառավիղով: (եւ նախընտրելի է ավելի շատ) նմանատիպ տներ, որոնք վաճառվել են անցած վեց ամիսների ընթացքում: Այս տները համարվում են «համեմատելի գույքեր» կամ կարճ՝ «համ. գույք»:
• Դաշտի ստուգումը կատարվում է երկու մասով՝ (1) առարկա հանդիսացող գույքի ստուգում եւ (2) համեմատելի գույքերի արտաքին ստուգում:
Առարկա հանդիսացող գույքի ուսումնասիրությունը ներառում է տան առջեւի եւ հետեւի կողմի լուսանկարումը (սա կարող է ներառել բակի որոշ հատվածներ) եւ փողոցի տեսարանի լուսանկարները: Գնահատողը կատարում է նաեւ այնպիսի հատկանիշների եւ պայմանների ներքին ուսումնասիրություն, որոնք կարող են նվազեցնել կամ ավելացնել տան արժեքը։ Տան հատակագիծը գծվում եւ ներառվում է ստուգման մեջ:
Տան երաշխիք
Տան երաշխիքներն առաջարկում են առավելություններ
թե՛ գնորդին, թե՛ վաճառողին: Այս կանոնակարգը պաշտպանում է գնորդին՝ վճարելով որոշ վերանորոգումների եւ տան խոշոր մեխանիկական համակարգերի ու խոշոր սարքավորումների գներն, ինչպես օրինակ՝ ջեռուցումը եւ օդափոխությունը: Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր:
Տան երաշխավորման առավելությունները Վաճառողի համար:
• Տները կարող են ավելի արագ վաճառվել եւ ավելի բարձր գնով:
• Ընտրովի վճարում ցուցակագրման ժամանակահատվածում
• Պաշտպանություն իրավական վեճերից, որոնք տեղի են ունենում, երբ վաճառքն ավելացնում է տան վաճառելիությունը:
Տան երաշխիքի վճարման առավելություները գնորդի համար
• Երաշխիքի վճարում խոշոր համակարգերի եւ ներկառուցված սարքավորումների համար
• Պաշտպանում է կանխիկ դրամի հոսքը
• Ստեղծում է լիարժեք ցանց՝ կազմված որակյալ ծառայությունների մասնագետներից Գնորդի ծառայության համար:
• Նվազեցման ցածր մակարդակ
Տան երաշխիքի ծրագրերի մեծ մասի համար կարելի է վճարել էսքրոուի փակման ժամանակ: Հաշիվ-ապրանքագրի պատճենը ներկայացվում է էսքրոու ընկերությանը, եւ այն դառնում է վաճառողի կնքման ծախսերի մի մասը: FNF-ը առաջարկում է տան երաշխիքի վճարում www.HomeWarranty.com կայքում կամ (800) 862-6837 հեռախոսահամարով:
Տան ստուգումներ
Տան ստուգումը էսքրոու գործընթացի մյուս մասն է: Դա ֆիզիկական զննում է, որի նպատակն է բացահայտել շենքի համակարգերում, կառուցվածքում եւ բաղադրիչներում,
ինչպես օրինակ հիմքերում, նկուղներում, գետնի տակ գտնվող տարածքներում, էքստերիերում, տանիքի ծածկում, ձեղնահարկի տարածքներում եւ տանիքի շրջանակներում, սանտեխնիկայում, էլեկտրական համակարգերում, ջեռուցման եւ հովացման համակարգերում, բուխարիներում եւ ծխնելույզներում եւ շենքի արտաքին մասում առկա նյութական թերությունները:
Ինչպե՞ս պետք է Վաճառողը պատրաստվի
տան ստուգմանը:
Վաճառողը պետք է գույքն ամբողջովին հասանելի դարձնի, այդ թվում վերացնի այն պահված իրերը, որոնք կարող են խանգարել տեսուչին մուտք գործել դեպի տան հիմնական բաղադրիչներ: Հատուկ նշանակության տարածքներն են՝ ձեղնահարկը, նկուղը, էլեկտրական պանելները, մառանները, ավտոտնակները, դարպասները/բակը, վառարանները եւ ջրատաքացուցիչները: Բոլոր սարքավորումները պետք է լինեն միացված:
27