Page 28 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 28

                ԷՍՔՐՈՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՅԼ ԿՈՂՄԵՐԸ (շարունակություն) ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Միջատների/վնասատուների ստուգում
Սույն զեկույցը պատրաստվել է պետության կողմից հավաստագրված տեսուչի կողմից, որպես փայտը քայքայող այնպիսի օրգանիզմների կամ վնասատուների առկայության կամ բացակայության ապացույց, որոնք տեսանելի եւ հասանելի էին ստուգման օրը: Ստուգման կանչ ստանալու գրեթե բոլոր դեպքերում զանգահարողը այն անվանում է «միջատների» ստուգում: Ստորգետնյա միջատներին ստուգելուց բացի տեսուչը նաեւ որոնում է փայտը քայքայող այնպիսի օրգանիզմների ակտիվության նշաններ, ինչպիսիք են.
• Հյուսնային մրջյունները
• Հյուսնային մեղուները
• Փայտը քայքայող սնկերը • Չոր փայտի միջատները
Այս պայմանները հեշտ է հայտնաբերել եւ շատ դեպքերում դրանք ուղղելը հեշտ է եւ ոչ թանկ: Եթե դուք վստահ չեք, թե ինչ վիճակում է գտնվում ձեր գույքն, օգնության համար դիմեք միջատների հարցերով զբաղվող պետականորեն հավաստագրված տեսուչին:
      28



























































































   26   27   28   29   30