Page 29 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 29
ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է տեղեկության բացահայտման
զեկույցը
Տեղեկության բացահայտման զեկույցները նախատեսված են վաճառողներին (եւ նրանց գործակալներին) օգնելու անշարժ գույքի գործարքի ժամանակ օրենքով պահանջվող տեղեկությունը պոտենցիալ գնորդին հեշտությամբ հասկանալի, տնտեսական եղանակով բացահայտելու հարցում: Գնորդները կարող են հիմնվել տեղեկատվության վրա, որպեսզի ավելի տեղեկացված որոշում կայացնեն գնվող գույքի վերաբերյալ:
Որտեղ պատվիրել տեղեկության բացահայտման զեկույց
FNF-ի Տեղեկության բացահայտման աղբյուրը բնական աղետների, հատուկ հարկերի եւ գնահատումների եւ շրջակա միջավայրի վտանգների մասին տեղեկատվության առաջնային մատակարար է եւ համապատասխանում է պետական պահանջներին:
Կալիֆոռնիայի անշարժ գույքի վերաբերյալ օրենքը գնորդներին տալիս է երեք օր՝ գործարքը չեղարկելու համար, երբ նյութական տեղեկատվությունը բացահայտվում է նրանց համար: Որպես վաճառող՝ ձեր շահերից է բխում բոլոր բացահայտումները պոտենցիալ գնորդներին հնարավորինս շուտ ներկայացնել: Մենք առաջարկում ենք պատվիրել տեղեկատվության բացահայտման զեկույց գույքի ցուցակագրումից անմիջապես հետո: Գնորդներն այդ ժամանակ կկարողանան վերանայել
եւ ընդունել բացահայտումները, որպես իրենց առաջարկի մի մաս: Ձեր գործակալը կարող է ձեզ խորհուրդ տալ այս հարցերի վերաբերյալ:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել (800) 880-9123 կամ այցելել www.DisclosureSource.com:
29