Page 31 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 31
ՎԱՐԿԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ե՞րբ եմ ստորագրում վարկային փաստաթղթերը:
Հիմնականում, ձեր էսքրոու ցուցումները կուղարկվեն ձեր էլեկտրոնային փոստինլրացման եւ ստորագրության համար:
Ձեր էսքրոու գործակալը կամ անշարժ գույքի գործակալը կապ կհաստատի ձեզ հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի, որ դուք ստորագրեք ձեր վերջնական վարկային թղթերը: Այս ժամանակ էսքրոու գործակալը ձեզ կասի, թե ինչքան գումար է անհրաժեշտ (բացի ձեր վարկային գումարներից)՝ ձեր նոր տունը գնելու համար: Փոխատուն կուղարկի ձեր վարկային գումարն անմիջապես սեփականության հարցերով զբաղվող ընկերությանը:
Ի՞նչ եմ բերելու իմ վարկային փաստաթղթերի ստորագրման ժամանակ:
Ձեռք բերեք կանխիկ կտրոն, որը վճարելու ենթակա է դարձել էսքրոու ընկերության կամ սեփականության իրավունքով զբաղվող ընկերության համար էսքրոու գործակալի նշած գումարի չափով: Դուք կարող եք գումարը փոխանցել նաեւ էլեկտրոնային եղանակով: Անձնական կտրոնը կհետաձգի գործարքի կնքումը, քանի որ կտրոնը պիտի մաքուր լինի նախքան ֆինանսավորումը։
Ձեզ հետ բերեք վավեր ID քարտ, վարորդական իրավունք կամ անձնագիր: Նոտարը կստուգի դրանք՝ ձեր ինքնությունը հաստատելու համար:
Վստահ եղեք, որ իրազեկ եք պարտատիրոջ պահանջներին,
եւ որ բավարարում եք այդ պահանջները նախքան էսքրոու ընկերություն ներկայանալը թղթերի ստորագրման համար: Ձեր վարկավորման մասնագետը կան անշարժ գույքի գործակալը կարող է օգնել ձեզ:
Ո՞րն է հաջորդ քայլը վարկի փաստաթղթերը ստորագրելուց հետո:
Բոլոր անհրաժեշտ հրահանգների եւ փաստաթղթերի ստորագրումից հետո, էսքրոու գործակալը դրանք կվերադարձնի պարտատիրոջը վերջնական վերանայման համար: Այս վերանայումը սովորաբար կատարվում է մի քանի օրվա ընթացքում: Վերանայման ավարտից հետո, պարտատերը պատրաստ է ֆինանսավորել ձեր վարկը եւ տեղեկացնել էսքրոու գործակալին:
Ե՞րբ եմ ստանալու վկայագիրը:
Վարչաշրջանի գրանցողը ձեր տան վկայագրի բնօրինակը փոստով կուղարկվի անմիջապես ձեր նոր տուն: Այս առաքմանը կարող եք սպասել ձեր գործարքի գրանցումից 4-ից 6 շաբաթ անց:
31