Page 32 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 32

                ՄԱՍՆԱՎՈՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ի՞նչ է մասնավոր հիփոթեքային ապահովագրությունը (ՄՀԱ)
Տուն գնելն ավելի հեշտ է, քան երբեւէ՝ շնորհիվ մասնավոր հիփոթեքային ապահովագրության կամ ՄՀԱ-ի: Մասնավոր հիփոթեքային ապահովագրությունը հնարավոր է դարձնում որակավորել գնորդներին՝ ստանալու հիփոթեք շատ ցածր՝ 3 % կանխավճարով: Հիփոթեքի այս տեսակներն այսօրվա ներքին շուկայի աճող պահանջն են, քանի որ տան պոտենցիալ սեփականատերերը, հատկապես առաջին անգամ տուն գնողներն, ի վիճակի չեն կուտակել 20 կամ 30% կանխավճար, որը կպահանջվի առանց մասնավոր հիփոթեքային ապահովագրության:
ՄՀԱ-ի սահմանումը:
ՄՀԱ-ն ապահովագրության տեսակ է՝ պահանջված պարտատիրոջից, որը պաշտպանում է պարտատերերին բռնագանձման դեպքում կորուստներից։ Այս պաշտպանությունը ապահովում են մասնավոր հիփոթեքային ապահովագրական ընկերությունները եւ հնարավորություն տալիս պարտատերերին ընդունելու ցածր կանխավճարներ, քան սովորաբար թույլատրվում է:
Ե՞րբ է ինձ անհրաժեշտ ՄՀԱ:
Եթե վճարեք կանխավճար ավելի քիչ, քան տան վաճառքի գնի 20%-ն է, ապա ձեր պարտատերը կարող ձեզնից պահանջել
իրականացնել ՄՀԱ։
Ի՞նչ արժե ՄՀԱ-ն ինձ համար:
Տնային բանկի հանձնաժողովը հաշվարկել է, որ հիփոթեքի ապահովագրման միջին արժեքը տարեկան տատանվում է 300
եւ 900 դոլարի միջեւ։ Ապահովագները կախված են հիփոթեքի չափից ու պայմաններից, եւ պարտատիրոջ պահանջով կարող են տարբերվել՝ ըստ վարկի արժեքային հարաբերակցության, վարկի տեսակի եւ փոխհատուցման չափի։
       32






















































































   30   31   32   33   34