Page 34 - CTT CA Buyer Seller Guide 2021_Armenian_Flipbook
P. 34

                ՀԱՐԿԵՐ (շարունակություն)
ՉԻԿԱԳՈ ԹԱՅԹԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳՆՈՐԴԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
  Փոփոխություններ սեփականության
տվ յալներում
Երբ սեփականատերը փոխվում է, տեղի կառավարման գործակալությունները պահանջում են սեփականության փոփոխման մասին ծանուցում: Տեղի մակարդակում սա կարող է լինել ցանկացած վարչական գրասենյակ, որ գնահատում կամ հավաքում է հարկերը: Գույքի սեփականության փոփոխման գրանցումը թույլ է տալիս տեղի արդարադատությանը գնահատելու հարկի պարտականությունը յուրաքանչյուր գույքի համար, քանի որ սեփականության իրավունքը վաճառողից փոխանցվելու է գնորդին:
Զեկուցված փաստաթուղթը գրանցվում է սեփականության փոփոխումը ապացուցող փաստաթղթերի հետ միասին: Կալիֆոռնիայում փաստաթուղթը կոչվում է Սեփականության նախնական փոփոխում (PCOR), եւ այն օգնում է տեղի գործակալությանը ճանաչելու այն իրավիճակները, որտեղ գույքի վերագնահատումը թույլատրվում է ըստ հոդված 13-ի:
Տուգանքները կարող է գնահատել կառավարող մարմինը փաստաթղթի լրացման ձախողման դեպքում, ինչպես սահմանված է նահանգային կամ տեղական օրենքներով: Էսքրոու պաշտոնյան սովորաբար օգնում է հաճախորդին փաստաթղթի լրացման հարցում եւ ապահովում դրա հասելը գրանցման գրասենյակ այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք առնչվում են սեփականության փոփոխմանը:
Փոխանցման հարկեր
Փոխանցման հարկը, հաճախ անվանում են նաեւ անշարժ գույքի փոխանցման հարկ, վարչաշրջանի գրանցողի ընդունած հարկն է, երբ անշարժ գույքի շահը փոխանցվում է: Այն վճարվում է
գրանցման պահին եւ հաշվարկվում՝ օգտագործելով վաճառքի փաստացի արժեքը: Գումարը՝ սահմանված նահանգի կամ վարչաշրջանի օրենքով, գանձվում է վաճառքի գնի յուրաքանչյուր 500 կամ 1000 դոլարի համար:
Շատ քաղաքներ գանձում են հավելյալ հարկ իրենց իրավասությունների շրջանակներում: Որոշ վարչաշրջաններում այս հարկերը հավաքում է վարչաշրջանի գրանցողը վարչաշրջանի փոխանցման հարկի հետ միասին, բայց այլ հատվածներում առանձին կտրոն պիտի ուղարկվի քաղաք: Ձեր էսքրոու ծառայողը ծանոթ է պահանջվող հարկերին եւ համակարգում է համապատասխան գումարի վճարումը:
Գույքահարկեր
(Տե՛ս հարկային օրացույցի օրինակը հաջորդ էջում)
Տան սեփականատերերը վճարում են գույքային հարկերն ըստ դրանց համապատասխան գնահատման, հավաքման կամ ֆրանչայզինգի հարկային բաժնի յուրաքանչյուր վարչաշրջանում: Սեփականության փոփոխումը կամ նոր շինարարության ավարտը կարող է պատճառ հանդիսանալ գույքի գնահատման արժեքի փոփոխման համար եւ կարող է պատճառ հանդիսանալ հավելյալ գույքահարկի վճարի համար: Հարկերը պետք է վճարել նախապես սահմանված ամսաթվերին, հակառակ դեպքում՝ դրանք համարվում են չվճարված։ Տուգանքներ են սահմանված հարկերի ուշացված վճարումների համար: Տարեկան «հարկային օրացույցը» տարբերվում է ըստ նահանգների:
Ի լրումն ստանդարտ գույքահարկի՝ մի շարք տարածքներ նաեւ պարունակում են հատուկ գնահատման շրջաններ, որոնք կարող են կազմվել որպես ֆինանսական ենթակառուցվածքի միջոց: Գույքի գլխավոր սեփականատերը շարունակում է վճարումներ կատարել մայր գումարի եւ պարտատոմսի տոկոսների համար: Պարտատոմսերը տարբերվում են չափերով եւ ժամկետով: Քաղաքի եւ վարչաշրջանի այլ հատուկ շրջանները կարող են գնահատվել նպատակների բազմազանության համար, այդ թվում նաեւ՝ փողոցի լույսերը եւ երթեւեկության նշանները, փողոցի վերանորոգումը, որոշակի կիթական նպատակները եւ այլն:
    34



















































































   32   33   34   35   36